Դանիել Իոաննիսյանը ԿԸՀ հորդորով հեռացրեց Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառումը։
Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, «Անկախ դիտորդ» դիտորդական դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը։
«ԿԸՀ հորդորով (ոչ պահանջով), ի հարգանք 10+ տարվա գործընկերության, հեռացնում եմ թեկնածուներից մեկի մասին շաբաթվա սկզբում կատարածս գրառումը։
Բայց, քանի որ հարցն այդ ռակուրսից շատ քննարկվեց, ասեմ, որ եթե ԿԸՀ անդամներին ներկայացնող պահանջը օրենսդիրը ձևակերպել է «զսպվածություն», դիտորդի համար սահմանված պահանջը «չեզոքություն» է։
Հետևաբար բառապաշարի առումով նույնանման ակնկալիքներ չեն կարող լինել դիտորդից ու հանձնաժողովի անդամից»,-հայտնում է նա։
Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ ԿԸՀ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը՝ զրկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Դանիել Իոնիսյանին դիտորդական մանդատից, սակայն նաև կոչ արեց վերացնել ԼՀԿ-ի մասին բացասական հրապարակումներն ու չկրկնել դրանք:
Մայիսի 26-ին «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, թե «ռուսաստանյան ФСБ–ի թղթերում» ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշված է որպես ЛОМ (лидер общественного мнения)։
ԼՀԿ-ն դիմել էր ԿԸՀ` խնդրելով հավատարմագրումից զրկել Իոաննիսյանի կազմակերպությանը, քանի որ նա իրականացրել է հակաքարոզչություն՝ թիրախավորելով կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին։

Բաց մի թողեք
Մխիթար Հարությունյան․ Շատ կարևոր է մեծ թվով ընտրողների մասնակցությունը ․․․ Տեսանյութ
Թրամփի tweet-ը Փաշինյանը տարածել է Թրամփից ժամեր առաջ. Լուսանկարներ
Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»