Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դպրոցի տնօրեններին տարել է դիրքեր քարոզարշավի կամ էքսկուրսիայի, հավանաբար՝ ինքն էլ գիդն է, պատմում է, թե որքան ամուր ու ապահով են Գեղարքունիք մարզի սահմանները. «Սահմանը միայն քարտեզի գիծ չէ․ այն ամենօրյա աշխատանք է, պատասխանատվություն և նվիրում։ Այսօր Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների տնօրենների ու զինղեկների հետ սահմանապահ դիրքերում ծանոթացանք մեր բանակի իրականացրած ամրաշինական աշխատանքներին՝ սեփական աչքով տեսնելով այն, ինչ ապահովում է մեր պետության անվտանգությունը»,- նշել է մարզպետը:
Ու այս քայլը կատարում է 4 տարի մարզը ղեկավարած անձը: Բազմիցս հարց ենք ուղղել մարզպետ Կարեն Սարգսյանին, թե ո՞ր դիրքերում են ադրբեջանցիներն առաջ եկել, քանի՞ հեկտար վարելահողեր եւ արոտավայրեր են կորցրել մեր գյուղացիները, քանի՞ համայնք է զրկվել խմելու եւ ոռոգման ջրից, քանի որ ջրային աղբյուրները մնացել են ադրբեջանական հսկողության տակ: Մարզպետի պատասխանը մեկն է եղել. «Դիմեք պաշտպանության նախարարություն»: Հետաքրքիր է՝ ՊՆ-ից թույլտվություն վերցրել է մարզպետը, որ դպրոցի տնօրեններին եւ զինղեկներին դիրք է բարձրացրել, նկարել եւ հրապարակել:
Նշենք, որ ադրբեջանցի զինվորները Գեղարքունիքի մարզի՝ Սոթք, Կութ և Վերին Շորժա գյուղերում առաջ են եկել եւ ամրաշինական աշխատանքներ են կատարում. Այս մասին անգամ վիքիպեդիայում է տեղադրված, որ 2021 թվականի նոյեմբերի 15-ին Ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի տարածք` նաև երկրի արևելյան տեղամասերից մեկում և գրավել ՀՀ ԶՈւ չորս մարտական դիրք: Ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածք ներխուժել է 4 հատվածում՝ Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատվածը 2020 թվականի հոկտեմբերին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ, Վերին Շորժա, և մի շարք այլ գյուղերի ուղղությամբ` 2021 թվականի մայիսին, Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ և Վերինշեն գյուղերի ուղղությամբ, Իշխանասարի հատվածում, հիմնականում՝ Սև լճի տարածքում և Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում` 2022 թվականի մարտին։

Բաց մի թողեք
Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից
Մոսկվան պնդում է՝ Հայաստանը ռուսականից բացի «երբեք» այլ գազ չի ունենա
Վաղը՝ հունիսի 1-ին, մեկնարկում եմ անժամկետ, շուրջօրյա նստացույց. Լուսանկար