31/05/2026

EU – Armenia

Արդեն վստահ չէ, որ Վենսը կկարողանա «շարունակել իր սկսած գործը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ այն բանում, որ ճիշտ է իր հաջորդ ընտրել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որովհետեւ կասկածում է, թե Վենսը կկարողանա շարունակել իր սկսած գործը։

Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։

Համաձայն հրապարակման, զրուցելով իր խորհրդականների հետ, ԱՄՆ նախագահը մի քանի անգամ հռետորական հարց է բարձրացրացրել, թե արդյոք Վենսը ի վիճակի է հասնել նախագահական մրցավազքի վերջնագծին։ Մասնավոր զրույցներում արդեն՝ նախագահ Թրամփն համեմատում է իր եւ Վենսի նվաճումները։ Թրամփը հաշվի է առել այն, որ Վենսը միշտ լարված ընտրություններում հաղթել է միայն իր օգնությամբ։

Նա նաեւ հաշվել է, թե փոխնախագահության ընթացքում Վենսը քանի օր է եղել արձակուրդում։ Թրամփն, ի դեպ, ըստ պարբերականի, արձակուրդ երբեք չի վերցնում։ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը նաեւ մի քանի անգամ անդրադարձել է այն հանգամանքին, որ Վենսը դեմ է եղել Իրանի դեմ պատերազմ սկսելուն։

The New York Times-ը գրում է, որ այս ամենով հանդերձ, Վենսը մեծ ճանաչում ունի Make America Great Again շարժման ներկայացուցիչների շրջանում։ Սակայն, 28 թվականին առաջադրվել կարողանալու համար՝ նա պետք է շարունակի պահպանել լավ հարաբերությունները Թրամփի հետ եւ նաեւ՝ հավաստիանա, որ Հանրապետական կուսակցությունը, որը մասնատվել է այժմ՝ Թրամփի գործողությունների պատճառով, կաջակցի իրեն։