Ռուսական շուկայի կորուստը կարող է Հայաստանին զրկել ելակի արտահանումից ստացված գրեթե ամբողջ եկամուտից, հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ ՄԱԿ-ի Comtrade հարթակում հրապարակված վիճակագրության համաձայն` անցած տարվա 11 ամիսներին (դեկտեմբերի տվյալները դեռ չեն հրապարակվել) Հայաստանը Ռուսաստան է արտահանել 12,14 միլիոն դոլարի ելակ, իսկ հատապտուղների ընդհանուր արտահանումը կազմել է 12,51 միլիոն:
«Ռոսսելխոզնադզորը» ավելի վաղ հայտնել է, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի, այդ թվում՝ ելակի ներկրումը:
Գերատեսչությունից պարզաբանել էին, որ որոշումն ընդունվել է Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով:
Կարևորը, որ նախընտրական քարոզարշավի հերթական օրը շրջայցերից մեկի ժամանակ վարչապետին ու մյուսներին իր տուն հրավիրած քաղաքացին Անահիտ Ավանեսյանին, Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին վարդի հյութ և ելակով տորթ է հյուրասիրել, որը կտրել է հենց Ավանեսյանը:

Բաց մի թողեք
Ինչպես են ՌԴ-ում, Չինաստանում, Բելառուսում եւ Հայաստանում սահմանափակում արվեստագետների խոսքը
Ժամկետն անց ապրանքից մինչև չթույլատրված. «Էվրիկա» առևտրային ցանցում հայտնաբերվել է 39 վարչական իրավախախտում
Ադրբեջանից ու Թուրքիայից էլեկտրաէներգիա՞ կգնեն