Հայաստանում շատ հայտարարություններ խորհրդարանական ընտրությունների համար արվող քաղաքական խաղ են։ Այս մասին ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հետ հարցազրույցը Բելտա-ն հրապարակել է այսօր։
«Մենք ճնշում չենք գործադրում ժողովրդի վրա, հատկապես որ հասկանում ենք, որ սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են։ Նրանք սա շրջանառում են՝ որպես ընտրական հնարք։ Բայց ՀՀ ղեկավարությունը սխալվում է՝ այսպես վարվելով», – ասել է նա։
Լուկաշենկոն նշել է, որ սա Եվրասիական տնտեսական միության նվաստացման փորձ է։ Եվ ԵԱՏՄ անդամները միաձայն համաձայն են դրա հետ։ Նրա պնդմամբ, Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կողմերի դիրքորոշումները հնչել են Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ․
«Հայ ժողովուրդը պետք է շատ զգույշ լինի ՌԴ–ի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս, որ չկրկնի Ուկրաինայի ճակատագիրը։ Հայաստան այցելած եվրոպացի առաջնորդները որևէ խոստում չեն տվել, միայն քննադատել են Ռուսաստանին և Բելառուսին»։
Բելառուսի նախագահը նաև սուտ է համարել Փաշինյանի՝ Հայաստանի տարածքով գազի նոր տարանցման մասին (եթե Ռուսաստանի վառելիքից հրաժարվի) պնդումները․
«Վերջերս լսեցի Փաշինյանի ելույթը, որտեղ ասում է․ «խողովակաշարերը կանցնեն մեր տարածքով, և մեզ կվճարեն։ Ե՛վ գազ կլինի, և՛ փող»։ Լսեք, հարցն այն է, թե ե՞րբ դա տեղի կունենա։ Եվ երկրորդ՝ որտեղի՞ց կգան դրանք, ուր կգան։ Ես կցանկանայի իմանալ, թե ինչու է նա խաբում սեփական ժողովրդին։ Ի՞նչ տեսակի խողովակներ, որտեղի՞ց կգան դրանք, և ո՞վ կտա նրանց այս գազը»։

Բաց մի թողեք
Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ վիրավորները օտարերկրացիներ են․ Լուսանկար
Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից
Մոսկվան պնդում է՝ Հայաստանը ռուսականից բացի «երբեք» այլ գազ չի ունենա