Քարոզարշավի շրջանակում Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպումից առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը անդրադարձել է հրապարակված սոցիոլոգիական հարցումների արդյունքներին։
Նա նշել է, որ որոշ հրապարակումներ, մասնավորապես միջազգային լրատվամիջոցներով տարածված տվյալները, իր գնահատմամբ, ունեն քարոզչական բնույթ և կարող են նպատակ ունենալ ձևավորելու հասարակական ընկալում, թե ընտրությունների արդյունքը արդեն կանխորոշված է։ Մարուքյանի խոսքով՝ նման մոտեցումները կարող են հասարակության մի հատվածին հուսահատեցնել և նվազեցնել ընտրական մասնակցությունը։
Մարուքյանը կասկածի տակ է դրել նաև ներկայացված սոցիոլոգիական տվյալների վստահելիությունը՝ նշելով, որ դրանք, իր կարծիքով, չեն արտացոլում իրական քաղաքական պատկերը։ Նա ընդգծել է, որ ընտրություններից առաջ հրապարակվող հարցումներին պետք չէ անվերապահորեն հավատալ։
Քաղաքական գործիչը քաղաքացիներին կոչ է արել անպայման մասնակցել ընտրություններին՝ շեշտելով, որ միայն ընտրատեղամասում կատարված ընտրությունը կարող է որոշիչ լինել երկրի քաղաքական ապագայի ձևավորման հարցում։

Բաց մի թողեք
Հինգ տարի չենք ձգելու
Առոչինչ դարձնել 60 000 ձայնը՝ դեմ է ժողովրդավար պետության սկզբունքներին
«Կարծես Շուշին ազատագրել է, զորքերը հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքներից». Լուսանկար