Համայն Վրաստանի պատրիարք կաթողիկոս Շիո Երրորդը ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչներ Չառլզ Յոքին և Փիթեր Անդրեոլիին։ Այդ մասին հաղորդագրությունը տարածել է Թբիլիսիում Միացյալ Նահագների դեսպանատունը։
Ինչպես փոխանցել է apsny.ge առցանց լրատվամիջոցը, ԱՄՆ «պատվիրակությունը ընդգծել է Վրաստանի և ԱՄՆ միջև քաղաքակրթական կապերը, որ Վրաստանի և ԱՄՆ հարաբերությունների հիմքն են հանդիսանում»։
Ըստ հաղորդագրության, Միացյալ Նահանգները «բարեկամության հիմք են ճանաչում Վրաստանի հիմնարար արժեքները, այդ թվում՝ հավատը, ընտանիքը, ազգային ինքնությունը և Աստծուց տրված իրավունքների հանդեպ հարգանքը, որ ապահովում են մարդկային արժանապատվությունը»։ Ամերիկյան պատվիրակությունը հույս է հայտնել, որ վրացական Եկեղեցին կշարունակի «նոր ոգով ազգային միասնության ամրապնդման առաքելությունը»։
Ըստ այդմ, Միացյալ Նահանգները «անհամբերությամբ սպասում է Վրաց ուղղափառ եկեղեցու հետ հարաբերությունների խորացմանը»։ Շիո Երրորդը Համայն Վրաստանի պատրիարք կաթողիկոս է ընտրվել Վրաց ուղղափառ եկեղեցու Սինոդի կողմից։
Վերջին ավելի քան տասը տարիներին նա պատրիարք կաթողիկոսի տեղապահն էր և համակարգում էր նաև եկեղեցի-իշխանություններ հարաբերությունները։ Շիո Երրորդը բարձրագույն հոգեւոր կրթություն ստացել է Մոսկվայում և ունի «ռուսամետ» հոգեւորական գործչի համարում։
Ըստ երևույթին, դրանով է պայմանավորված ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների նրա հետ հանդիպումը։ Աչքի է զարնում այն, որ ամերիկյան բանագնացները հավաստել են վրացական արժեհամակարգի հանդեպ Միացյալ Նահանգների հարգանքը։ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը ընդդիմադիր արևմտամետ մրցակիցներին մեղադրում է «ավանդական արժեքներին դավաճանելու» մեջ։ Այդ դիրքորոշումը պաշտպանում է նաև Վրաց ուղղափառ եկեղեցին։
Ինչպես հասկացվում է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունից, պետդեպարտամենտի ներկայացուցիչները Շիո Երրորդին վստահեցրել են, որ Միացյալ Նահանգները Վրաստանի հետ հարաբերություններում վրացական ազգային ինքնությանը, հավատքին և ընտանեկան արժեքներին հակասող որևէ պահանջ չեն ներկայացնում։
Որքանո՞վ են նրանք հավատ ներշնչել Համայն Վրաստանի պատրիարք կաթողիկոսին, պարզ չէ, բայց եթե պաշտոնական հաղորդագրությունը Շիո Երրորդի որեւէ դիտարկում չի մեջբերել, ուրեմն նա ամերիկյան միայն «առաջարկությունը ընդունել է ի գիտություն»։
Հարկ է նկատել, որ Համայն Վրաստանի պատրիարք կաթողիկոս Եղիա Երկրորդի հուղարկավորության և Շիո Երրորդի օծման արարողությանը Ռուս ուղղափառ եկեղեցու որեւէ ներկայացուցիչ չի մասնակցել։
Այդ իրողությունը, հավանաբար, ԱՄՆ պետդեպարտամենտին թույլ է տվել հուսալ, որ Վրաց ուղղափառ եկեղեցին կարող է «վերակողմնորոշվել»։

Բաց մի թողեք
Ռուսաստանը կմնա այնտեղ, որտեղ եղել է դարերով՝ իր հավերժական շահերով և մաներայով
Արդյո՞ք Հայաստանը կարող է հարստանալ առանց էժան ռուսական գազի․ Մոսկվայի ցինիկ արձագանքը
Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել