Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը ձերբակալել են Tagor լցանավը, որը ենթադրաբար Ռուսաստանից էր դուս եկել։
Նրա խոսքով` նավը միջազգային պատժամիջոցների տակ է։
«Այս գործողությունն իրականացվել է Ատլանտյան օվկիանոսում, բաց ծովում՝ մի քանի գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ», – գրել է Մակրոնը X սոցցանցում։
Նշենք, որ սա ֆրանսիական իշխանությունների կողմից ՌԴ–ին պատկանելու կասկածով օտարերկրյա դրոշի ներքո ընթացող նավի կալանման առաջին դեպքը չէ։
Ավելի վաղ ՌԴ–ն Արևմուտքի նման գործողությունները «21-րդ դարի ծովահենություն» էր որակել։

Բաց մի թողեք
Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենները կարևոր հարցեր կքննարկեն․ հանդիպելու են. Լուսանկար
Նորվեգիան քննարկում է ԵՄ անդամակցության վերանայման հարցը․ FT
Մակրոնը խոսել է Դոնալդ Թրամփի հետ