«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում ճգնաժամն անցնում է դիվանագիտական «արտակարգ» տեղաշարժերով։
Մինչ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդեն ՌԴ–ում է ԵՄ-ի հետ մերձեցմանն ուղղված Հայաստանի ղեկավարության քայլերի հետ կապված խորհրդակցություններ անցկացնելու համար, վերջին շրջանում ՀՀ-ում գտնվող ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն արագացված ընթացակարգով կրկին մեկնել է Մոսկվա։
168.am-ի տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի կողմից վերջին կոշտ հայտարարությունների ու տնտեսական պատժամիջոցների կիրառման, ԵԱՏՄ ղեկավարների ներկայացրած վերջնագրի ֆոնին ՀՀ իշխանություններն արագացված կարգով դադարեցրել են Գուրգեն Արսենյանի, այսպես կոչված, «արձակուրդը», անհանգստացած ռուսական կողմից հնարավոր կոշտ քայլերից՝ նրան հետ են ուղարկել «լեզու գտնելու» համար»:

Բաց մի թողեք
Ինչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներ. Լուսանկարներ
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ․ Գալյան
ԱԳՆ և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են «Firebird» ԱԲ գործարան. Լուսանկարներ