Եվրամիությունում նախաձեռնող մի խումբ սկսել է ստորագրահավաք, որը նախատեսում է էկոհամակարգերին օժտել իրավաբանական անձի կարգավիճակով։
Դա, ըստ նախաձեռնության հեղինակների, հնարավորություն կտա, որպեսզի էկոհամակարգերը ունենան հիմնարար իրավունքներ եւ կարողանան իրենց շահերը պաշտպանել դատարաններում։
Ստորագրահավաքը գրանցվել է ԵՄ պաշտոնական կայքում։ Նախագծում կոչ է արվում Եվրահանձնաժողովին հրապարակել դիրեկտիվ, որով պետք է ճանաչվեին էկոհամակարգերի արժեքականությունը որպես անհատ եւ հիմնարար իրավունքները։ Բնական օբյեկտներին էլ կոչ է արվում տրամադրել իրավաբանական անձի կարգավիճակ, որպեսզի մարդիկ կարողանան դրանց շահերը պաշտպանել դատարաններում, եթե նման անհրաժեշտություն առաջանա։
Եթե ԵՄ անդամ յոթ երկրում ստորագրահավաքը հավաքի 1 միլիոն ստորագրություն, ապա Եվրահանձնաժողովը ստիպված է լինելու քննարկել այն։ Եթե նման բան կատարվի, ապա չափազանց կբարդանա ԵՄ տարածքում հանքերի շահագործումը, նշում են մասնագետները։

Բաց մի թողեք
Ժամկետն անց ապրանքից մինչև չթույլատրված. «Էվրիկա» առևտրային ցանցում հայտնաբերվել է 39 վարչական իրավախախտում
Ադրբեջանից ու Թուրքիայից էլեկտրաէներգիա՞ կգնեն
Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կանցկացնի հայկական ընկերությունում, որը ձկան, խոշոր եղջերավոր անասունների, ճագարների կեր է արտադրում