02/06/2026

EU – Armenia

Խուզարկություն՝ Արմավիրի մարզում․ ի՞նչ են փնտրում իրավապահները

Հունիսի 2-ի վաղ առավոտյան Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում տարբեր հասցեներում։

ՆԳՆ-ից հայտնեցին, որ քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները երկու տասնյակից ավելի հասցեներում իրականացնում են խուզարկություններ։

Մեր տեղեկություններով՝ իրավապահ համակարգը փնտրում է զենք, զինամթերք, թմրամիջոցներ։

Խուզարկությունները տեղի են ունեցել Արմավիր քաղաքում՝ Էջմիածին քաղաքում եւ վերջինիս համայնքներում։

Ավելի քան 20 հասցեներում իրավապահները զենք-զինամթերք են փնտրում։ Տեղեկացանք, Որ արդեն իսկ հայտնաբերվել Է զինամթերք եւ թմրանյութ։