Փաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը։ Այսօր Մասիսում մեր երիտասարդների հետ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ փողոցում կանանց քաշքշող, մանկահասակ երեխայի ներկայությամբ երիտասարդ կնոջ վրա բղավող Փաշինյանի վարքագիծը վտագավոր է և տարածվում ու ընդօրինակվում է իր կողմնակիցների շրջանում։
Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով` ֆիզիկական բռնության է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին։ Այս ամենը պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական, խուլիգանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է , որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը օրվա հրամայականն է
Մենք հետապնդումներից չենք վախենում։ Ալիևից վախեցած այս մարդը փորձում է ուժեղ ձևանալ երկրի ներսում, բայց ամեն ինչ կավարտվի 5 օրից»:

Բաց մի թողեք
Ընտրություններից առաջ եկեք մի քանի կարևոր քաղաքական հարցեր քննարկենք․ Տեսանյութ
Մի խորհրդանիշ, որը ես օգտագործել էի սեր արտահայտելու համար, օգտագործվում է քաղաքական նպատակներով
«Իմ պատկերացմամբ՝ ինքը թվաբանությունից շատ հեռու է ու չի տիրապետում՝ գյուղարտադրանքի ինչ ծավալի արտահանումներ են գնում Ռուսաստան»