Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու որոշումը փրկել է Իսրայելին հնարավոր ոչնչացումից, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե ես չլինեի, այլևս Իսրայել չէր լինի», – ասել է Թրամփը «New York Post»-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու որոշումը միայն իրենն է։ Թրամփը մերժել է այն ենթադրությունները, որ Իսրայելն ԱՄՆ-ին ներքաշել է հակամարտության մեջ։ «Ես սկսեցի սա։ Եվ ես սկսեցի սա, որովհետև մենք չենք կարող թույլ տալ նրանց [Իրանին] ունենալ միջուկային զենք», – ասել է Թրամփը։

Բաց մի թողեք
Թրամփն «առևտրային պատերազմ» կհայտարարի 60 երկրի դեմ
Պատերազմի երկրորդ փո՞ւլ․ ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածել են միմյանց․ խաղաղություն չի՞ լինելու
Եվրամիությունը կկորցնի հսկայական թվով աշխատատեղեր․ Bloomberg