Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք որևէ մտավախություն չունեն և շարունակելու են առաջ շարժվել՝ նպատակ ունենալով հասնել հաղթանակի։
Նա արձագանքել է այն հարցին, թե արդյոք կա մտահոգություն, որ ընտրություններից հետո ընդդիմադիր գործիչները կարող են հայտնվել բանտերում, ինչպես նախկինում նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Ասլանյանի խոսքով՝ նման հայտարարություններ հնչել են ոչ միայն հիմա, այլ նաև նախկինում, և դրանք որոշ դեպքերում նույնիսկ կիրառվել են իր նկատմամբ։ Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումները չեն կարող կանգնեցնել քաղաքական փոփոխությունների ընթացքը։
Նա ընդգծել է, որ վախերով կամ կասկածներով պայքարի մեջ մտնելը արդյունավետ չէ, և իրենք շարունակում են իրենց քաղաքական ճանապարհը՝ վստահ լինելով հաղթանակի վրա․ «Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի»։
«Կասկածներով պայքարի մեջ մտնել չի կարելի»,- հավելել է նա:

Բաց մի թողեք
Արցախ, այսօր քո տոնը չէ միայն։ Այսօր մեր խղճի դատաստանի օրն է
Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան
Մեր հարցը փակված չէ, մեր իրավունքները վաղեմություն չունեն