Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թարմացրել է բժշկական պաշտոնների ցանկը՝ դրանում չնեռարելով սեքսապաթոլոգի պաշտոնը։ Համապատասխան հրամանը տեղադրվել է պաշտոնական իրավական տեղեկատվական պորտալում։
Փոփոխությունների շրջանակներում ցանկից հանվել է 16 պաշտոն և ավելացվել է 11 նորը։ Փոփոխությունների մեծ մասը ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։
Նախարարության մամուլի ծառայությունը «Կոմերսանտին» բացատրել է, որ ճշգրտումը կատարվում է պաշտոնների անվանացանկը 2023 թվականին հաստատված որակավորման պահանջներին համապատասխանեցնելու համար։
Բժշկական իրավաբան Իրինա Գրիցենկոյի խոսքով՝ մասնագիտական ցանկից հանումը ավտոմատ կերպով չի հանգեցնի գործող մասնագետների աշխատանքից ազատմանը։
Նրանք կկարողանան շարունակել գործունեությունը, բայց բժշկական հաստատությունները չեն կարողանա ստեղծել սեքսապաթոլոգների նոր պաշտոններ։ Ապագայում սա կարող է բարդացնել հավատարմագրումը, և որոշ մասնագետներ, հավանաբար, կտեղափոխվեն հարակից ոլորտներ՝ հոգեբուժություն, կլինիկական հոգեբանություն, ինչպես նաև մանկաբարձություն և գինեկոլոգիա։

Բաց մի թողեք
Եվրոպայում առողջապահության սպասման ժամանակը. ամենավատ երկրները
Կլիմայի փոփոխություն. Ինչպե՞ս են ջերմային ալիքները ազդում հղիությունների վրա ամբողջ Եվրոպայում
Մինչև 2050 թվականը աշխարհում քաղցկեղով հիվանդների 100 միլիոն պակաս կլինի