«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ մայրաքաղաքի գլխավոր հրապարակում կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցել է մոտ 80 հազար քաղաքացի, նախևառաջ ապացուցեց, որ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ մեր երկրում արդեն իսկ տեղի է ունեցել առաջին մեծ համախմբումը։
Թե՛ բեմին , թե՛ հրապարակում միավորվել էին տարբեր քաղաքական ուժերի, մասնագիտությունների և սոցիալական խավերի ներկայացուցիչներ։ Օդը հագեցած էր ոգով, համընդհանուր ըմբռնումով, միավորող մտահոգություններով, ընդհանուր նպատակով ու էմոցիայով։ Այլ կերպ ասած՝ դա համաժողովրդական համախմբում էր, ինչից սարսափում է օրվա իշխանությունը։ Վերջինս դեռևս 2018 թվականից ի վեր բոլոր հնարավոր և անհնար ջանքերն է գործադրել հանրությանը «սևերի» և «սպիտակների» բաժանելու համար՝ քաջ գիտակցելով, որ սեփական ձախողումները քողարկելու միակ միջոցը պառակտված և բարոյալքված հասարակությունն է։
Ի դեպ, փաստ է, որ հայ ժողովրդի միասնականությունը տարիներ շարունակ խորապես մտահոգել է Բաքվին և Անկարային։ Բայց այս մասին՝ մեկ այլ առիթով։
Փաստորեն, կարելի է միանշանակ արձանագրել, որ հունիսի 7-ի ընտրությունների նախաշեմին Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ։ Մնում է, որ մեր ժողովուրդը կատարի վերջին, բայց ամենակարևոր քայլը՝ ներկայանա ընտրատեղամասեր և քվեարկի հանուն ուժեղ Հայաստան ունենալու։
Վերլուծաբան Տիգրան Դումիկյան

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը
Երբ հայ նախարարը գրում է. «Այլևս հնարավորություն ունենք», նույնն է, թե Դոստոևսկին գրեր. «Я русскую школу скончался»
Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը