Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ։
Տեղեկացանք, որ խուզարկությունները իրականացնում է Քննչական կոմիտեն, ըստ իրավապահների` «Մեր ձևով»-ի հավաքներին գումարի դիմաց «մարդ տանելու» համար։
Խուզարկությունները տեղի են ունենում Երեւանում եւ մարզերում։
Նշենք, որ ընդդիմադիր ուժը նմանատիպ գործողությունները համարում է «քաղաքական պատվեր»։
Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և ՀՅԴ անդամների բնակարանները
Գործող վարչախմբի գործողությունները, հատկապես վերջին օրերին ընդդիմադիր շտաբերի բնականոն գործունեությունը խաթարելու ապօրինի փորձերը, վարչախմբի հուսահատ քայլեր են՝ ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու:
Ուստի կոչ ենք անում մեր բոլոր թիմակիցներին՝ անկախ ամեն ինչից շարունակել անխափան իրականացնել իրենց աշխատանքը:
Մեր բոլոր հայրենակիցներին խնդրում ենք՝ որևէ պարագայում չընկրկել որևէ սպառնալիքի առջև և բոլոր այս ապօրինությունների պատասխանը տալ ընտրություններին մասնակցությամբ` մերժելով ժողովրդի կամքի հետ հաշվի նստել չցանկացող ռեժիմին:

Բաց մի թողեք
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում․ կա զոհ, հայտնի է մահացածի ինքնությունը
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով. Լուսանկար
Գարեգին Չուգասզյանի որդին՝ ընդդեմ ԱԱԾ-ի. Լուսանկար