ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը, եթե Մերձավոր Արևելքում ամերիկացի զինվորներ զոհվեն, հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով աղբյուրների։
Ըստ աղբյուրների՝ ամերիկացի առաջնորդը մասնավոր զրույցում իր օգնականներին ասել է, որ եթե իրանական գործողությունների արդյունքում ամերիկացի զինվորներ զոհվեն, Վաշինգտոնը կարող է հրաժարվել հրադադարից։
Հրատարակությունը նշել է, որ այս հայտարարությունը ցույց է տալիս Սպիտակ տան պատրաստակամությունը շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով հանդուրժել փոքր բախումները՝ Մերձավոր Արևելքում ավելի լայնածավալ հակամարտությունից խուսափելու համար։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի