Ստորագրվել է «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղությանև բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը հրապարակված տեսանյութում ստորագրում է փաստաթուղթը ու ասում, որ այն արդեն ստորագրված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից:
«Պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագիր տակ և ուղարկել է այն Հայաստան։ Այժմ արդեն ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի, սրանով հեռավար ստորագրման գործընթացը ավարտված է, և համաձայնագիրը պատրաստ է վավերացման»։

Բաց մի թողեք
Կրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. Փաշինյանը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակել
Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, որը կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա
Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետ