Տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը:
Ներկայացվել են քարոզարշավի, նախընտրական տրամադրությունների, կուսակցությունների վարկանիշների և այլ թեմաների վերաբերյալ հերթական հարցումների արդյունքները:
Gallup-ի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ ընտրազանգվածի նախընտրությունները բաժանվել են մի քանի հիմնական քաղաքական ուժերի միջև։
Հարցման տվյալներով՝ ամենաբարձր արդյունքը ստացել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ 32,4 տոկոսով։ Նրան հաջորդում է «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը՝ 16,4 տոկոս ցուցանիշով, իսկ երրորդ տեղում է Հայաստան դաշինք՝ 15,2 տոկոսով։
Մնացած քաղաքական ուժերից Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է 8,8 տոկոս, իսկ «Միասնության թևեր» նախաձեռնությունը՝ 6,2 տոկոս։
Հարցումն անցկացվել է հունիսի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 1,104 քաղաքացի։ Մասնակիցներին տրվել է հարց՝ թե որ քաղաքական ուժին կընտրեին, եթե ընտրությունները կայանային այդ պահին։


Բաց մի թողեք
«Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորներն են
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից մանդատներ են ստացել