05/06/2026

EU – Armenia

ՀՀ ղեկավարությունը հիմա պետք է պատասխանի իր խոսքերի համար․ Լավրով

ՀՀ ղեկավարությունը «հարցը հստակորեն դրեց»՝ ընդունելով երկրի ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, և հիմա պետք է «պատասխանի իր խոսքերի համար», «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նախարարը նշել է, որ Հայաստանն այժմ փորձարկվում է ԵՄ «կամ-կամ, ընտրիր» կլիշեով՝ ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ։

Լավրովը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ արված խոսքերը, երբ նա ասել էր, որ «պարտավոր է այլընտրանք տրամադրել», և որ հայ ժողովուրդը կորոշի։

«Եթե սա ճիշտ է, ապա պետք է ներկայացնել այդ այլընտրանքները և հանրաքվե անցկացնել», – նշել է Լավրովը։

«Արդեն ընդունվել է օրենք Եվրոպական Միություն պաշտոնական անդամակցության մասին։ Եթե նման օրենք գոյություն ունի, ապա դուք ինքներդ արդեն հարցը հստակորեն դրել եք, բայց եկեք պատասխանատու եղեք խոսքերի համար և դիմեք ժողովրդին»։