Ինչպես նշել էի առավոտյան՝
«Ձևավորեք եթերում «փոխաջակցության դաշինք» և կտեսնեք, թե ինչպես է ձևավորվում հենց եթերում «կոնսենսուս մինուս 1-ը»:
Արման Թաթոյանի թիրախավորումը Փաշինյանի կողմից հստակ ազդակ էր, որ Թաթոյանը մոտ է շեմը հաղթահարելուն և Փաշինյանը տիրապետում է այդ տվյալներին, ինչն այլևս անկառավարելի ռիսկ է:
Նարեկ Կարապետյանի քաղաքական աճն ակներև է և դա փաստեց Նարեկի սոլիդ պահվածքը և Փաշինյանի անհաջող և էժան փորձը շահարկել Նարեկի տարիքը: Կարապետյան Նարեկին հաջողվել է ամենակարևորը՝ մարդիկ սկսել են սիրել նրան: Սա շատ թանկ քաղաքական կապիտալ է և դրա ազդեցության էֆեկտը Փաշինյանը շատ լավ գիտի:
Փաշինյանական սատելիտների կատարյալ և անվերադարձ ֆիասկոն ամենաէականն էր այս դեբատներում: Եվ՛Փաշինյանը և՛ սատելիտները վերջնականապես հասկացան, որ այլևս իրար պետք չեն և քաղաքականապես փոխօգտագործված և սպառված են:
Խոսել Փաշինյանից անիմաստ է, ինչպես որ անիմաստ է եղել միշտ:
P.S. Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը: Մամլիչը աշխատեցվում է և միացված է ոչ միայն ընդդիմադիր ուժերի վրա, այլ նաև սեփական վարչական ռեսուրսի գերշահագործման վրա: Վաղը պոպուլիզմի գերդոզավորման և «լեգիտիմության նկար» ստանալու վերջին օրն է:
Եվ թող իրականում լինի վերջին օրը:
Վլադիմիր Մարտիրոսյան

Բաց մի թողեք
ԱՆԻՖ-ի գործն ինչ եղավ․ Երբ եք սկսելու 2018-ից հետո տեղի ունեցած կոռուպցիոն հանցանքների բացահայտումները
Լոռիից մարդկանց քշում են Երեւան՝ ոնց որ Դեր Զոր կքշեին
«Եթե դա անեք, անխուսափելի է իշխանափոխությունը»