06/06/2026

EU – Armenia

ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում ներգրավված քաղաքացիներին՝ հանձնաժողովի անդամներ, տեխնիկական սարքավորման մասնագետներ, վստահված անձինք, ԶԼՄ-ներ, դիտորդներ, հիշեցնում է, որ քվեարկության օրը մինչ 20։00-ն, նախընտրական քարոզչությունն արգելվում է։

«Կոչ ենք անում ուշադիր լինել հագուստի հարցում, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։ Ընտրողներին ևս հորդորում ենք կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ»,- նշված է ԿԸՀ տարածած հաղորդագրությունում։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 6-ին հրավիրել է տեղեկատվական հանդիպում՝ ԿԸՀ հրավերով ՀՀ ժամանած 14 պետությունների ընտրական մարմինների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ:

Հանդիպմանը հանձնաժողովի անդամները ներկայացրել են ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները՝ սկսած դեռ նախորդ տարվանից։ Հյուրերին ներկայացվել է ՀՀ օրենսդրությունը, ԿԸՀ գործառույթները, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի հիմնական գործառույթները։

Blog Image