Պղծվել է Տեղ համայնքի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը։
Ահազանգում է լրագրող Արև Աբելյանը։
«Պարոն Ղուլունց, վստահ եմ՝ կհամաձայնեք, որ այս արարքը սրբապղծություն է, իսկ այն կատարողը՝ սրբապիղծ։
Վստահ եմ նաև, որ կդառնաք արդարության ջատագովը և կհայտնաբերեք այս անմարդկային արարքի հեղինակին։ Երբ գտնեք այդ ապիկար, փոքրոգի մարդուկին, համոզված եմ՝ կբացատրեք, որ նման արարքը ոչ պետական, ոչ մարդկային, ոչ բարոյական, ոչ էլ չգրված օրենքներով ընդունելի չէ։
Համոզված եմ նաև, որ նրան ականջից բռնած կտանեք ոստիկանություն՝ օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տալու, քանի որ հուշարձանի պղծումը ոչ միայն բարոյապես դատապարտելի, այլև, կախված հանգամանքներից և հուշարձանի կարգավիճակից, կարող է լինել քրեորեն պատժելի արարք, որի վերաբերյալ իրավապահ մարմինները պարտավոր են տալ համապատասխան իրավական գնահատական»:


Բաց մի թողեք
Ռուսաստանի հերոս Նարան Օչիր-Գորյաեւն է զnhվել Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ. Լուսանկար
Ի՞նչ աշխատանքներ է սկսել Թուրքիան Հայաստանի հետ սահմանին. Լուսանկար
Այն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում` ազատ խոսքի դեմ արշավ է. Լուսանկար