ՆԳ նախարարության ոստիկանությունը տարածել է հերքում՝ նշելով, որ Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրը ապատեղեկատվություն է։
«Այսօր Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ, որոնք Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ, դիմել են Ոստիկանություն՝ իրենց գործատուի կողմից աշխատավարձը չվճարելու հարցով:
Տարածվող տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա են իրականացնում, չեն համապատասխանում իրականությանը։
Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված ու մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումից և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։


Բաց մի թողեք
Հայկ Սարգսյանն ինքն իրեն է մեղադրում հարցերը չափազանց ուղիղ և կտրուկ ներկայացնելու համար
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը
Փաշինյանի ՇՀԿ գագաթնաժողովում հայերեն ելույթն ազդանշան էր Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման մասին