Իրանը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել պատերազմն ու հարվածներ հասցնել Իսրայելին։ Այս մասին, ըստ Fars լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
Նա ընդգծել է, որ երկրի զինված ուժ-երը գտնվում են մարտական ամբողջական պատրաստականության վիճակում եւ պատրաստ են պատասխանել Իսրայելի ցանկացած ագրեսիայի։ Միաժամանակ նաեւ ասել է, որ պատրաստ են հարվածել Իսրայելին, եթե վերջինս ագրեսիա ձեռնարկի ընդդեմ Բեյրութի։
Արաղչին հավելել է, որ շփումները Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ շարունակվում են։

Բաց մի թողեք
Նախկին նախարարը հրաժարվել է մանդատից
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ
Ում է Իլոն Մասկը համարում Ֆրանսիայի «վերջին հույսը»