07/06/2026

EU – Armenia

Արմավիրի մարզպետը հայտարարել է, որ իր գյուղում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու

Ահազանգ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ իր գյուղում՝ Նորապատում, «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու, քանի որ բոլորին հանձնարարված է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը:

ԱՐԴԱՐ ՔՎԵ դիտորդական առաքելություն

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը գրել է.

«Լրագրող Լիա Սարգսյանին պատկանող «Իշխանություն» լրատվականը նենգ սուտ է տարածել իմ մասին՝ մեղադրելով ինձ ընտրական հանցագործության հետ սահմանակցող արարքում։ Շուտով կդիմեմ դատարան և կպահանջեմ, որպեսզի սույն տիկինն ու իր լրատվականը հերքեն իրենց տարածած սուտը և մեծ փոխհատուցում վճարեն։

Այս ապատեղեկատվության նպատակը միանշանակ ընտրությունների լեգիտիմությունը ստվերելն է, ինչը տեսանելի է առավոտից որոշ խիստ ընդդիմադիր լրատվամիջոցների գործողություններում»։

Կդիմեմ դատարան, որպեսզի սույն տիկինն ու իր լրատվականը հերքեն իրենց տարածած սուտը և մեծ փոխհատուցում վճարեն. այս ապատեղեկատվության նպատակը միանշանակ ընտրությունների լեգիտիմությունը ստվերելն է: