Հունիսի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 15։15-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ, «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնց մարմինները հայտնաբերվել են դրսում, տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։


Բաց մի թողեք
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ 30 զինվոր է մահացել
Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ
Եթե պրոբացիայի ուղեկցությամբ լինի, չեմ մասնակցելու օգոստոսի 2-ի ԱԺ նիստին