«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնք ընտրությունների ընթացքում աջակցել են քաղաքական ուժին՝ ընդգծելով, որ նրանք պայքարել են մեծ նվիրումով և հաստատակամությամբ։
Կարապետյանն իր խոսքում անդրադարձել է նաև այն անձանց, որոնք, նրա գնահատմամբ, ներկայումս գտնվում են անազատության մեջ։ Նա նշել է, որ նրանց ձերբակալությունները եղել են անօրինական և նպատակ են ունեցել ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա։
Քաղաքական գործիչը երախտագիտություն է հայտնել նաև այդ անձանց՝ նշելով, որ նրանց գործունեությունն ու մասնակցությունը կարևոր նշանակություն ունեն երկրի և ժողովրդի համար. «Մենք հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ իրապես ավարտված լինեն հաշվետվությունները և հաշվարկները»։

Բաց մի թողեք
Հարյուր անգամ դիմել եմ, ոչ մի քայլ չի արել
Ռուս-ուկրաինական հակամարտությունը կավարտվի, երբ զիջումներ արվեն Մոսկվայի օգտին․ Մասկ
«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները