Հայ-ադրբեջանական սահմանի բացումը կախված կլինի Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացից, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի կառավարության աղբյուրը։
Այս փուլում սահմանի բացման համար հստակ ժամանակացույց չկա, սակայն Թուրքիան ակնկալում է շարունակել կառուցողական երկխոսությունը Հարավային Կովկասում կայունության և բարիդրացիական հարաբերությունների զարգացման համար, նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները «ավարտվել են խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։
«Հուսով ենք, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և կարգավորման ուղղությամբ։ Թուրքիան, ինչպես անցյալում, կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա», – նշել է նախարարությունը։

Բաց մի թողեք
Ընտրությունները լավ կազմակերպված են եղել, սակայն քարոզարշավը եղել է խիստ բևեռացված և հակադրական․ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ
«Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ
ՔՊ-ին երկու ձայն է պակասում, ԱԺ-ում մեծամասնություն չունեն