Դատախազությունը հայտնում է, որ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի գործողություններ կատարելու համար։
Մայիսի 12-ին պետության սեփականություն էր գրանցվել Առինջում գտնվող, Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, բռնագանձված անշարժ գույքի շուրջ 91%-ը։ Քննությամբ պարզվել է, որ Գուլոյանը, իմանալով գույքի վրա դրված արգելանքի մասին, կազմակերպել է տան պատերի, սալիկների, դռների և պատուհանների ապամոնտաժումն ու վնասումը։
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ խոսքը առանձնատան երեսպատման աշխատանքի մասին է․ Գուլոյանի առանձնատուն «երեսը» ֆերզիտային սվաղ է եղել, դա նախկին պաշտոնյան ցանկացել է ավելի թանկ եւ գրավիչ քարով փոխարինել՝ տրավերտինով, գնել է տրավերտինը, սակայն գործն ավարտին չի հասցվել, քանի որ Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ՝ Գուլոյանի տունն անցել է պետությանը․ գնված թանկարժեք տրավերտին քարի մեծ քանակ այժմ Գուլոյանի նախկին առանձնատան բակում շարված է։ Ստացվում է, որ տունը վերանորոգելու, բարեկարգելու համար Կարապետ Գուլոյանին մեղադրանք է առաջադրվել։
Դատախազությունից հայտնում են՝ քրեական հետապնդում է հարուցվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ։
Հաղորդագրությունում նշված է. «Դատախազը, 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար:
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ, ի թիվս այլնի, 2026 թվականի մայիսի 12-ին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձված՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ շուրջ 91%-ի նկատմամբ:
Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը: Մասնավորապես՝ կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն»:

Բաց մի թողեք
Ձերբակալվել է ՌԴ-ից ՀՀ ժամանած անձը, որը հայտնել էր քվեարկելուց հետո երկիրն արագ լքելու մտադրության մասին. Լուսանկար
«Գինու օրեր» փառատոնի ժամանակ տեղի ունեցածը միջանձնային վեճ է, որին փորձ է արվում քաղաքական ենթատեքստ տալ
Խուզարկություններ և ձերբակալություն Գյումրիում. վաղ առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում