Ազգային ժողովում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտարարեց, որ թեև հնարավոր չէ խոսել ընտրական հանցագործությունների բացահայտման 100 տոկոսանոց արդյունքի մասին, այնուամենայնիվ կառույցի աշխատանքը գնահատվում է արդյունավետ։
Նրա խոսքով՝ կոմիտեն արդեն իրականացրել է ավելի քան 100 բացահայտում և քննել 115 քրեական վարույթ, իսկ առաջիկայում այդ թիվը կարող է ավելանալ՝ նոր գործերի հաշվին։ Նահապետյանը նշեց, որ ներկայում ևս կան չհրապարակված դեպքեր, որոնք դեռ նախաքննության սկզբնական փուլում են և շուտով կարող են անցնել ավելի ակտիվ քննչական գործողությունների փուլ՝ ներառյալ խուզարկություններ և ձերբակալություններ. «Վստահեցնում եմ՝ մենք կունենաք նոր բացահայտումներ, օպերատիվ մարմնում ունենք դեպքեր, որոնք չեն հանրայնացվել, այսինքն՝ չեն գնացել բաց քննության փուլ, առաջիկայում գնալու ենք, իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ»:
Ճեպազրույցի ընթացքում լրագրողները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարց ուղղեցին՝ կապված տարբեր քաղաքական ուժերի վերաբերյալ տարածված ձայնագրությունների հետ։ Մասնավորապես նա հետաքրքրվեցին, թե արդյոք այդ գործերով որևէ կարգավիճակ ունեն այդ ուժերի ղեկավարները՝ հարցաքննության կանչվելու կամ քրեական վարույթներում ներգրավվելու տեսանկյունից։
Լրագրողները օրինակ բերեցին «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը՝ նշելով, որ դրա վերաբերյալ բազմաթիվ ձայնագրություններ են շրջանառվել և հարցրեց՝ արդյոք Նարեկ Կարապետյանը կամ Սամվել Կարապետյանը հրավիրվել են իրավապահ մարմիններ, թե ոչ։
Ի պատասխան՝ Նահապետյանը նշեց, որ նման հարցերը պետք է դիտարկվեն յուրաքանչյուր քրեական վարույթի շրջանակում առանձին։ Նրա խոսքով՝ նախ պետք է ուսումնասիրվեն առկա գործերը և դրանցում եղած ապացույցները։ Եթե որևէ քաղաքական ուժի ղեկավարության մասով բավարար ապացույցներ կան, ապա, ըստ նրա, համապատասխան իրավական գործընթացները կսկսվեն և հնարավոր է նաև քրեական հետապնդում։

Բաց մի թողեք
7 տարում հանցագործությունների թիվը 16 հազարով ավելացել է
Սյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրեն
Կարապետ Գուլոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնատունը բարեկարգելու համար