Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Հայաստանի կողմից ազդանշաններ դեռ չեն ստացվել։ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հայկական կողմից պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ Երևանը չի քննարկում Գյումրիում ռուսական ռազմակայանի փակման հարցը։ Մենք համոզված ենք, որ այդ բազան հանդիսանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հիմնասյուներից մեկը»,- նշել է դիվանագետը։
Նա հավելել է, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր և որոշ արևմտամետ ՀԿ-ներ փորձում են բացասական երանգ հաղորդել ռուսական ռազմական ներկայությանը, այն գրեթե որպես օկուպացիայի ինչ-որ գործիք ներկայացնել կամ «Հայաստանի հանդեպ անբարյացակամության» ինչ-որ հավաստիք։
Փոխնախարարը, սակայն, վստահություն է հայտնել, որ այդ բոլոր փորձերն ապարդյուն են և հակասում են տեղի բնակչության բարյացակամ վերաբերմունքին ռուսական ռազմակայանի նկատմամբ։

Բաց մի թողեք
Դիլիջանի անտառներում մեծ թվով ծառեր են չորացել. Լուսանկար
Հայերը՝ Թուրքիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում
Ադրբեջանական կայքը գրել է, թե Մգեր Արմենիան «Արեւմտյան Ադրբեջանը» կներկայացնի «Եվրատեսիլում»