Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունից։ Նա այդ կուսակցության անդամ է եղել 17 տարի։
Այս մասին հայտնում է Haber Global-ը։Նա ասել է, որ առաջ է գնալու «նոր ուղիով»։
«Դուրս եմ գալիս Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունից՝ տասնյոթ տարվա անդամակցությունից հետո։ Որոշումս հետեւանք է այն արժեքների, որոնց դավանում եմ եւ որոնք վերաբերվում են մեր երկրի ապագային եւ հետեւաբար՝ այն պատասխանատվությանը, որ կրում եմ մեր ժողովրդի առաջ»,- ասված է Իմամօղլուի հայտարարության մեջ։


Բաց մի թողեք
Ռումինիան առաջարկում է ամերիկյան զորքերի տեղակայման ծախսերը հոգալ պետական բյուջեից
Բողոքի ակցիաների ընթացքում մոտ 100 մարդ է ձերբակալվել․ Իսպանիա
Պատվո պահակախմբի անդամներից մեկն ուշաթափվել է Մակրոնի աչքի առջև