Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ կառավարության կազմի փոփոխությունների իր նախաձեռնության շրջանակում՝ խորհրդարան՝ Գերագույն Ռադային է ներկայացրել Սերգեյ Կորեցկու թեկնածությունը՝ երկրի վարչապետի պաշտոնի համար։
Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների հաղորդման, հայտարարել է ուկրաինական խորհրդարանի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը։ Նա մանրամասնել է, որ առաջիկայում, ըստ գործող ընթացակարգի, կքննարկվի Կորեցկու թեկնածությունը։
Նշենք, որ Զելենսկին արդեն հայտարարել է, որ խորհրդակցություններ է անցկացրել եւ եկել այն եզրակացության, որ Կորեցկին լավագույն թեկնածուն կարող է լինել վարչապետի պաշտոնի համար։ Կորեցկին նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել։ Ղեկավարել է պետական ընկերություն, նաեւ՝ էներգետիկ ընկերություն։


Բաց մի թողեք
Էյ, Իլոն, մեծ մարդ, դու նորից քաղաքականությո՞ւն ես խաղում քո արտադրանքի հետ․ Լեհաստանի ԱԳ նախարար
Սկանդալային վարքագծով ԱՄՆ դեսպանը հրաժարական կտա. Լուսանկար
ԵՄ-ն կպահանջի պաղեստինյան ընտրություններ անցկացնել «2027-ի սկզբին»