Երեկ երեկոյան հերթական ցավալի դեպքն է տեղի ունեցել բանակում՝ զինծառայողի մահվան հերթական դեպքն է արձանագրվել, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս մասին տեղեկացրել է քննչական կոմիտեն։ Գերատեսչության փոխանցմամբ՝ կատարվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեռևս անհայտ պայմաններում մահացած զինծառայողը Չարենցավանի բնակիչ Նարեկ Թորոսյանն է, որը ծառայել է Ճամբարակի զորամասում։
Մեզ հաջողվեց կապ հաստատել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակցի հետ, որը ճանաչում էր Նարեկին։ Նրա խոսքով՝ շատ խելացի, կազմակերպված, կիրթ և համեստ տղա էր Նարեկը՝ Չարենցավանի համար 6 հիմնական դպրոցի շրջանավարտ։
Մայրը Չարենցավանի արվեստի դպրոցի տնօրենի օգնականն է։ Ընտանիքը Նարեկից բացի, երկու դուստր ունի։


Բաց մի թողեք
Դժբախտություն Լևոն Ջավախյանի ընտանիքում. Լուսանկար
Խնդրում է, որ ներեն․․․
Մարիամ Փաշինյանը ցուցադրել է իր դաջվածքները. Լուսանկար