Օդեսայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել մեկ այլ նավ, որը տեղափոխում էր ադրբեջանցիների։
Այս մասին հայտնել է «Աջակցություն ադրբեջանցի ծովագնացներին» հասարակական միավորման նախագահ Իլհամ Նասիրովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Այսօր առավոտյան Օդեսայի նավահանգստի մոտ «Ալբատրոս» կորպորացիային պատկանող ATA-2 բեռնատար նավը հարձակման է ենթարկվել երեք անօդաչու թռչող սարքերով։ Նավը լուրջ վնասներ է կրել և այժմ ուղևորվում է դեպի Ռումինիայի ափեր։
Անձնակազմը բաղկացած է 13 մարդուց՝ մեկ Թուրքիայի քաղաքացի և 12 Ադրբեջանի քաղաքացի։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր կամ վիրավորներ չկան», – գրել է Իլհամ Նասիրովը հասարակական միավորման էջում։

Բաց մի թողեք
Կեղտոտ մթնոլորտ է․ Թուրքիայի նախկին վարչապետը լուծարում է իր կուսակցությունը. Լուսանկար
Հարյուրավոր միգրանտներ լողում են Մարոկկոյից դեպի Իսպանիայի Սեուտա տարածք
Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, ինչ կապ ունի Լեհաստանը