«Կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ նոր կառավարության ձևավորման գործընթացում անորոշ է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գուցե չվերանշանակի Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Այս պահին վերջնական որոշման մասին չի հայտարարվել, սակայն կան տեղեկություններ, որ Արմեն Գրիգորյանի «աթոռը երերում է»։
Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը 2018 թվականից ղեկավարում է Անվտանգության խորհուրդը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գծով պատասխանատու Տաթև Անտոնյանի հետ, որը հայտնեց, որ Արմեն Գրիգորյանին չվերանշանակելու վերաբերյալ տեղեկություն չունի»:
Այսօր՝ ՀՀ կառավարության նիստում, նա ազատվեց աշխատանքից ու հուզված ելույթով հրաժեշտ տվեց ՀՀ կառավարությանը։

Բաց մի թողեք
Ասում է` ինձ ո՞վ կտար 700 հազար դրամ աշխատավարձ, եւ ծառայում է իշխանություններին
Իշխանությունը գտել է Վեհափառի գործը քննելու համար «ամենահարմար» թեկնածուին․ Լուսանկար
Այլընտրանքային ճանապարհը 3 տարում են կառուցելու, իսկ գործող ճանապարհը ե՞րբ են հանձնելու