13/08/2026

EU – Armenia

Երևանում բախվել են «Hongqi»-ն ու «Mercedes»-ը. վարորդներից մեկը մահացել է․ Լուսանկար

Օգոստոսի 12-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Հաղթանակ կամուրջ տանող ճանապարհահատվածում բախվել են «Hongqi» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վարորդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, և ահազանգել են Երևանի 103 շտապօգնություն, սակայն վարորդի կյանքը փրկել չի հաջողվել. բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Տեղում պարեկներն ու քննիչները պարզել են, որ «Hongqi»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Վարանցով Ղ.-ն, իսկ մահացածը «Mercedes»-ի վարորդն է՝ Երևանի բնակիչ 49-ամյա Կարեն Հ.-ն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։