«Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում վերջին միջադեպից հետո լուրջ քննարկում է տեղի ունեցել խմբակցության անդամների և պատգամավոր Էդգար Ղազարյանի միջև։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկման առանցքում եղել է նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, որը վերջին օրերին դարձել է իշխանության քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը։
Խմբակցության ներսում Ղազարյանին հիշեցրել են, որ խորհրդարանի աշխատանքի մեկնարկից առաջ պայմանավորվածություն է եղել պահպանել խորհրդարանական էթիկայի և վարքագծի կանոնները, ուստի անհրաժեշտ է առավել զգուշավոր լինել և չխախտել այդ պայմանավորվածությունները։
Միաժամանակ, քննարկումներից հետո խմբակցությունը որոշել է ներողություն չհնչեցնել, քանի որ դրան կտրականապես դեմ է եղել հենց Էդգար Ղազարյանը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում նման քայլի գնալ, քանի դեռ իշխանության ներկայացուցիչներն էլ իր հասցեին վիրավորական և կոշտ արտահայտություններ են հնչեցնում։
Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խմբակցության ներսում Ղազարյանի պահվածքը միանշանակ չի ընդունվել։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ առաջիկա մի քանի օրերին Էդգար Ղազարյանը Ազգային ժողովի ամբիոնից հարցերով կամ ելույթներով հանդես չի գա։ Այս մոտեցումը կիրառվում է երեկվանից և, ըստ մեր տեղեկությունների, կպահպանվի նաև երկուշաբթի՝ մինչև խորհրդարանում ստեղծված լարվածությունը որոշ չափով հանդարտվի։
Հիշեցնենք՝ նախօրեին իշխանության ներկայացուցիչները տարբեր ձևաչափերով կոշտ արձագանքել էին Ղազարյանի օգտագործած արտահայտությանը՝ նրան անգամ «սրիկա» անվանելով։
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում տրամադրված են Էդգար Ղազարյանի հարցում գործել առավել կոշտ և անզիջում»։

Բաց մի թողեք
Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը
Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց
ՔՊ-ական համայնքապետն ընդդիմադիրին քաշել է իր կողմը