Վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 08։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 62-ամյա Ֆարող Ա.-ն, իր վարած «Budsun» մակնիշի կցորդիչով բեռնատարով, վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 92-ամյա Ժորա Բ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Կապան բժշկական կենտրոն», որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմը վերացվել է. ուժի մեջ է մտել նոր կարգավորումը
Խոշոր ավտովթար ժողովրդին հայտնի «Յուվայի» կամրջի վրա․ կա վիրավոր․ Լուսանկար
Արտակարգ դեպք Երևանում. ուժեղ քամին «Ռոսիա մոլի» հարևանությամբ կառուցվող շենքի երկաթե, ցանցե կառուցատարերը և մի քանի էլեկտրասյուն տապալել է. 10-ից ավելի մեքենաներ մնացել են այդ ամենի տակ