Խորհրդարանական ընտրություններում, մեծ հաշվով, կրած ֆիասկոյից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է ՏԻՄ ընտրությունները թեժ ճակատամարտի վերածել եւ ամեն գնով հաղթանակ գրանցել համայնքներում:
«Հրապարակ» թերթը գրում է. Իսկ դրա համար առաջին հերթին հարկավոր է, որ համայնքներում ամենալավ թեկնածուներն իրենցով անեն, որ մոտակա ընտրություններին նման տխուր փաստի առջեւ չկանգնեն։ Այս նպատակով, ըստ որոշ տեղեկությունների, կառավարությունում մարզպետների հավաք է տեղի ունեցել։
Տարածքային իշխանիկների առջեւ գրեթե ուլտիմատում է դրվել, որ հիմիկվանից պատրաստվեն աշնանը սպասվող ընտրություններին` ամեն գնով լավ թեկնածուների ընտրեն: Ասվել է, որ պարտվողները չեն ներվելու, ու մարզպետներն են ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն` ուրիշների վրա չգցեն պարտության մեղքը։
Նշենք, որ աշնանը 4 տասնյակից ավելի խոշոր համայնքներում ընտրություններ են նշանակված, որոշ մարզպետների ճակատագիրը, ըստ էության, դրանց արդյունքներից է կախված։

Բաց մի թողեք
Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել
Արաբկիրի թաղապետն ու ստվերային թաղապետը․ Լուսանկար
Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել