Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 14։00-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Մհեր Պ.-ի վարած «Mercedes Vito» մակնիշի և 16-ամյա Զ. Օ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 անձ տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Մոսկվայի մետրոյում մի քանի ժամ տևած խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 140 անօրինական միգրանտ. Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր. Լուսանկար
Թբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes»․ Լուսանկար