Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 14։00-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Մհեր Պ.-ի վարած «Mercedes Vito» մակնիշի և 16-ամյա Զ. Օ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 անձ տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Երևանում, էլիտար շենքի 7 մետր բարձրությունից տղամարդ է վայր ընկել
Սարալանջի պողոտայում բախվել է 4 մեքենա. Լուսանկար