Իսլանդիայում ԵՄ-ին անդամակցության բանակցությունների վերսկսման վերաբերյալ հանրաքվեն ցույց է տվել, որ գրեթե հավասարաչափ բաշխվել են ընտրողների քվեները։
Ընտրողների 49.9%-ը կողմ է արտահայտվել նախաձեռնությանը, իսկ 50.1%-ը՝ դեմ։ Այս մասին վկայում են Իսլանդիայի ազգային հանրային հեռարձակողի՝ RÚV-ի միջանկյալ արդյունքները, որոնք հղում են կատարում ընտրատարածքների ղեկավարների տվյալներին։
Հանրաքվեն խորհրդատվական բնույթ ունի, սակայն իշխանությունները խոստացել են քաղաքականությունը հիմնել դրա արդյունքների վրա։
Քվեաթերթիկների 0.6%-ը անվավեր է ճանաչվել, իսկ ընտրողների մասնակցության ցուցանիշների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։
Այդուհանդերձ, նշվում է, որ նախնական տվյալներով ,ասնակցությունը բարձր է եղել՝ մոտ 60% Ռեյկյավիկում և ավելի քան 80% գյուղական բնակավայրերում։ Օգոստոսի 28-ին անցկացված Gallup-ի հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 51.6%-ը դեմ է բանակցությունների վերսկսմանը, իսկ 48.4%-ը՝ կողմ։
Իսլանդիայի վարչապետ Քրիստրուն Ֆրոստադոտտիրը, որը կողմ է բանակցությունների մեկնարկին և երկրորդ հանրաքվեին, կարծում է, որ ԵՄ-ին միանալը կպաշտպանի Իսլանդիայի տնտեսությունը երկկողմանի սակագներից, որոնք փոքր երկրի համար դժվար է միայնակ կառավարել, գրում է հրատարակությունը:
Հատկանշական է, որ Իսլանդիան ԵՄ-ին միանալու դիմում է ներկայացրել 2009 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո:
Հիշեցնենք, օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջիկայում կառավարությունը մտադիր է պաշտոնապես սկսել ԵՄ-ի դիմումի նախապատրաստման գործընթացը։
Ավելի ուշ ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը ռուսական սկանդալային ընդդիմադիր լրատվամիջոցի եթերում հայտարարեց, թե Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից։
Կրեմլը և անձամբ Պուտինը բազմիցս, այդ թվում՝ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ, հայտարարել է ԵՄ-ԵԱՏՄ համատեղելիության անհնարինության մասին՝ հորդորելով ՀՀ իշխանություններին հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել այդ հարցում։
Ինչպես հայտարարում են անկախ փորձագետները, ԵՄ-ին անդամակցության գործընթացը որպես կանոն տասնամյակներ է տևում, այն էլ, ինչպես ամենաթարմ՝ Իսլանդիայի օրինակն է վկայում, հանրությունը միշտ չէ, որ սատարում է այդ նախաձեռնությունը։ Մի բան, որ ակներև է նաև Հայաստանում։

Բաց մի թողեք
Փաշինյանը երկրի վիճակը բացատրում է ապաքաղաքական կատեգորիաներով
Կգործի՞ պատերազմով վախեցնելու հնարքը
Այսօրվա «հետդարձը» ուրիշ բան է` սա հին վերքերը քչփորելով, նոր վերքերը կոծկելու համար է արվում