01/09/2026

EU – Armenia

Կրթված, գիտակից ու արժեհամակարգ ունեցող մարդն է ձևավորում բարեկիրթ հասարակություն

Այսօր Գիտելիքի և դպրության օրն է՝ նոր ու լուսավոր երազանքների մեծ ճանապարհի սկիզբը։

Ժամանակակից աշխարհը գիտելիքի, իմացության և տեղեկացվածության մրցասպարեզ է, որտեղ հաղթում են նրանք, ովքեր կրթված են, մտածող, հետաքրքրասեր, ովքեր երբեք չեն դադարում սովորել։

Կրթված, գիտակից ու արժեհամակարգ ունեցող մարդն է ձևավորում բարեկիրթ հասարակություն, կերտում ուժեղ պետություն և ապահով ապագա։

Այսօր մեկնարկում է նաև ուսումնական տարին՝ նոր սպասումներով ու ձեռքբերումների ակնկալիքով։

Բարի երթ դեպի մտքի ու գիտելիքի, տեխնոլոգիաների ու ստեղծարարության անսահման աշխարհ։

Արմեն Սարգսյան; Հայաստանի չորրորդ նախագահ