Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության զարգացման շրջանակում առաջիկայում Հայաստանում նախատեսվում է անցկացնել հայ-թուրքական բիզնես-ֆորում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ վերջերս Թուրքիայի Կարս քաղաքում կայացած բիզնես-ֆորումը բավական հաջող է անցել։ Միջոցառմանը հայկական կողմը մասնակցել է ներկայացուցչական կազմով։
Նախարարի խոսքով՝ Կարսում անցկացված հանդիպումից հետո թուրքական կողմն առաջարկել է հաջորդ բիզնես-ֆորումը կազմակերպել Հայաստանում։ Հայկական կողմը համաձայնել է այդ առաջարկին։
Նախատեսվում է, որ հաջորդ միջոցառումը Հայաստանում տեղի կունենա հոկտեմբերի սկզբին։

Բաց մի թողեք
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
«Rail Baltica»-ն ԵՄ բյուջեից միլիարդներ է պահանջում՝ միակողմանի երկաթուղու կառուցումն ավարտելու համար
Կոստան ասում է, որ ԵՄ նոր հարկերը կկրճատեն երկրների Բրյուսելին կատարվող վճարումները