01/09/2026

EU – Armenia

Հայ-թուրքական բիզնես-ֆորում Հայաստանո՞ւմ

Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության զարգացման շրջանակում առաջիկայում Հայաստանում նախատեսվում է անցկացնել հայ-թուրքական բիզնես-ֆորում։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ վերջերս Թուրքիայի Կարս քաղաքում կայացած բիզնես-ֆորումը բավական հաջող է անցել։ Միջոցառմանը հայկական կողմը մասնակցել է ներկայացուցչական կազմով։

Նախարարի խոսքով՝ Կարսում անցկացված հանդիպումից հետո թուրքական կողմն առաջարկել է հաջորդ բիզնես-ֆորումը կազմակերպել Հայաստանում։ Հայկական կողմը համաձայնել է այդ առաջարկին։

Նախատեսվում է, որ հաջորդ միջոցառումը Հայաստանում տեղի կունենա հոկտեմբերի սկզբին։