Ընտրությունների շրջանում Հայաստան ժամանողների հոսքը կանխելու համար հենց օդանավակայանում ՀՀ քաղաքացի հանդիսացող տղամարդկանց 25-օրյա վարժական հավաքների ծանուցագրեր էին տալիս, կամ տվյալները վերցնում էին, որ ծանուցագրերն ուղարկեն բնակության հասցեներով։
Հրապարակ թերթը գրել է․ Ընդ որում, ծանուցագրեր ստացել են նաեւ մշտապես Հայաստանում բնակվող շատ տղամարդիկ, որոնք այդ օրերին գործի բերումով ՀՀ սահմանն են հատել:
Բայց մենք տեղեկացանք, որ ՀՀ-ում բնակվող, ծանուցված և անհրաժեշտ բուժզննումն անցած տղամարդկանց մինչեւ հիմա հավաքի չեն տարել՝ առաջնահերթ իրականացրել են արտերկրից ժամանած քաղաքացիների հավաքագրումը։
Հիմա նոր միայն սկսել են ծանուցված եւ շաբաթներ առաջ բուժզննումն անցած տղամարդկանց տանել հավաքների։ Մենք պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե ընտրությունների շրջանում քանի անձ է ծանուցվել վարժական հավաքների կանչվելու մասին։
Մեզ հայտնել են, որ այդ ժամանակահատվածի համար առանձին վիճակագրություն չեն վարում, իսկ վարժական հավաքների հաճախականության մասին հարցին չեն պատասխանել։

Բաց մի թողեք
Մեզ խնդրում էին`գոնե այդ հինգ տարածքները վերադարձրեք, որ սևերես չլինենք
Նիկոլ Փաշինյանը բավականին ձեռնտու է Ռուսաստանին
Ո՞ւր անհետացան սուտ ու քարոզչական հնարք «արցախցի ահաբեկիչները»․ Լուսանկար