ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։
Այս մասին հայտնում են տեսչական մարմնից՝ նշելով, որ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝
դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության պահանջներին,
բացակայել են չափանոթները,
արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։
Միաժամանակ արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։
Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ:
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։
Նախատեսվում է շուրջ 9 մլն դրամ տուգանք։


Բաց մի թողեք
Ժամկետն անց ապրանքից մինչև չթույլատրված. «Էվրիկա» առևտրային ցանցում հայտնաբերվել է 39 վարչական իրավախախտում
Ադրբեջանից ու Թուրքիայից էլեկտրաէներգիա՞ կգնեն
Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կանցկացնի հայկական ընկերությունում, որը ձկան, խոշոր եղջերավոր անասունների, ճագարների կեր է արտադրում